Թրեյնինգ «ՀՈԳԵԴՐԱՄԱ»

 Ինքնարտահայտումը ինքնաճանաչման, ինքնազարգացման և ապաքինման ձևերից մեկն է, և հոգեդրաման թույլ է տալիս Ձեզ  արտահայտել այն, ինչն անգամ դժվար է արտահայտել բառերով:

  Գործելն ավելի բուժիչ է, քան խոսելը”  Ջ.Մորենո

Մոդուլ 1

   Ին՞չ է հոգեդրաման

Հոգեդրաման հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության  մեթոդ է, որի հիմնական սկզբունքն է խաղարկել  իրական կամ երևակայական կյանքի իրադարձություններ՝  “այստեղ և հիմա”: Հոգեդրաման խմբային հոգեթերապևտիկ գործընթաց է, որի գործիքը խաղային, դերային ինքնարտահայտումն է՝ ուղղված ներաշխարհի ուսումնասիրությանն ու բացահայտմանը, անձի ստեղծագործական ներուժի զարգացմանը, վարքի ու փոխազդեցության հնարավորությունների ընդլայնմանը: Հոգեդրաման կիրառվում է նաև անհատական հոգեբանական աշխատանքում, ինչպես նաև մարդկանց հետ աշխատանքի այլ ոլորտներում:

   Ինչպե՞ս է այն գործում

Հոգեդրամայի ընթացքում կիրառվում են տարբեր հոգեբանական մոտեցումներ և տեխնիկաներ, խաղարկվում են անձի ներքին և արտաքին աշխարհի հոգեկան խնդիրները, անցյալի, ներկայի և ապագայի իրավիճակները, խաղարկվում են  երազներ, երևակայական պատկերներ  և երազանքներ:

 Ինպե՞ս է այն ընթանում

 Հոգեդրամայի  գործընթացում մարդիկ կարող են ներկայացնել իրենց դժվարություններն ու ապրումները ոչ միայն խոսքերով, այլ նաև արտահայտել գործողության միջոցով՝ բեմադրելով կյանքի տարբեր տեսարաններ: Անվտանգ խաղային տարածության մեջ մասնակիցները կարող են շփվել այն մարդկանց հետ, ում հետ ունեն մտերիմ և ջերմ հարաբերություններ, ինչպես նաև նրանց հետ, ում հետ ունեն միջանձնային հարաբերությունների դժվարություններ:

Վարողների  օգնությամբ մասնակիցները  խաղում են թե ծանոթ, և թե նոր դերեր: Յուրաքանչյուր մասնակցին հնարավորություն է ընձեռնվում  գործելու տարբեր դերերի մեջ՝ վերապրելով տարբեր հոգեվիճակներ և վերախաղարկելով անցյալը, գտնել լավագույն վարքային լուծումները դժվարին իրավիճակներում կամ պլանավորել ապագան՝ խաղարկելով հնարավոր տարբերակները:

Հոգեդրամայի  արդյունքները. 

  • ինքնաճանաչում և անձնային աճ,
  • հոգեբանական վիճակների կարգավորում,
  • միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտների հաղթահարում,
  • տհաճ ապրումների  թեթևացում,
  • դեստրուկտիվ վարքաձևերի գիտակցում և վերակառուցում,
  • նոր դերերի և վարքաձևերի մոդելավորում,
  • հոգեբանական ճկունության ավելացում,
  • հոգեկան ներաշխարհի կարգավորում:

Թրեյնինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այն օգտակար կլինի  հոգեբաններին մասնագիտական աճի համար:

Թրեյնինգի առաջին մոդուլի տևողությունը՝  16 ժամ, շաբաթը երկու անգամ, հանդիպումների տևողությունը 2 ժամ:

Արժեքը՝  25 000 դրամ, ուսանողների համար՝ 22 000 դրամ:

Վարողներ ՝ հ.գ.թ., խմբավար, հոգեթերապևտ Մարիա Թևոսյան

հ.գ.թ.,  սոց. հոգ. ամբիոնի դոցենտ,  խմբավար, հոգեբան- խորհրդատու Նելլի Հարոյան

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն