Հանդիպում՝ «Ընկերանանք վախերի հետ» թեմայով

Հունվարի 21-ին, ժամը 17:00-ին, 5-7 տարեկան երեխաների համար տեղի կունենա հանդիպում «Ընկերանանք վախերի հետ»
թեմայով, որի ընթացքում կկիրառվեն վախերի բացահայտմանը, ճանաչմանն ու
հաղթահարմանն ուղղված հոգեբանական վարժություններ և խաղեր: Մասնակից
երեխաների ծնողները միաժամանակ կմասնակցեն հատուկ իրենց համար կազմակերպված
սեմինարի՝ «Ինչպես օգնել երեխաներին հաղթահարել վախերը» թեմայով: Սեմինարի
մասնակիցները կծանոթանան մանկական վախերի առանձնահատկություններին,
առաջացման պատճառներին, հաղթահարման հնարավորություններին, վախերի նկատմամբ
ճիշտ մոտեցումներին, ինչպես նաև հնարավորություն կունենան քննարկել իրենց
հուզող հարցերը։
Մասնակցությունը հանդիպմանը ԱՆՎՃԱՐ է։
Մասնակցության համար զանգահարեք «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների
կենտրոն՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով։

Մեր հասցեն՝ Մաշտոցի 40:

20

Թողնել մեկնաբանություն