ԱԿՏԻՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՆԳՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Յունգյան վերլուծության դպրոցի ուսումնասիրության առարկան, ինչպես նաև ախտաբանության և հոգեթերապևտիկ աջակցության գլխավոր աղբյուրը անգիտակցականն է:

Ելնելով այն դրույթից, որ մարդիկ ապրում և գործում են մեծ մասամբ անգիտակցաբար, և գիտակցությունն իրականում աննշան դերակատարում ունի մոտիվացիայի, հետևաբար նաև՝ գործողությունների և կենսակերպի հարցում, յունգյան դպրոցի տեսանկյունից միայն անգիտակցականի բովանդակություններին հաղորդակից լինելու դեպքում է հնարավոր հասկանալ, թե ինչ է տվյալ մարդն ուզում և ինչն է առավել ճնշում նրան:

Երազները, տեսիլքները հաճախ կարող են մոռացվել մշակութային դաշտի հագեցվածության կամ գիտակցաբար արտամղելու պատճառով: Այս դեպքում անգիտակցականի բովանդակությունները կարելի է պարզել երևակայությունն ակտիվացնելու միջոցով: Այդ ակտիվացումը կատարվում է վիզուալիզացիաների, հուզական պատասխան առաջացնող սյուժեների (այդ թվում` ժողովրդական հեքիաթների, երաժշտության, գեղարվեստի, թատրոնի) առաջադրումով և հետագա համատեղ վերլուծությամբ: Այդ նպատակով Յունգյան վերլուծության մեջ կիրառվում են արխետիպային մոդելներ, որոնք ունեն առավել հզոր հուզականություն առաջացնելու ընդունակություն:

Միևնույն սյուժեն (ակտիվ երևակայության վարժությունը) տարբեր մարդիկ տարբեր ձևով են վիզուալացնում: Այդ տարբերությունների մեջ գտնվում են թերապևտիկ բանալիները, այսինքն, այնպիսի խորհրդանիշներ, որոնք ունեն անձնային նշանակություն և մատնանշում են ինչպես անձի խնդիրները, այնպես էլ դրանք լուծելու ռեսուրսները:
Յունգյան խորքային վերլուծությունը կապվում է գոյաբանական խնդիրների հետ, մինչդեռ ախտաբանությունը կարող է դուրս հանել չգիտակցվող խնդիրները: Որպես կանոն, այսպիսի աշխատանքը կապված է հույզերի սրման և երևակայության սահմանների ընդլայնման հետ և կարող է հանգեցնել երազների առատացմանը, հետևաբար նաև` սեփական անգիտակցականի հետ անձի կոնտակտին:

Սեմինարի վարող՝ պատմական գիտությունների թեկնածու, Եվրոպական հոգեթերապիայի ասոցիացիայի անդամ, թրեյնինգավար, անալիտիկ-հոգեթերապևտ Լիլիթ Սիմոնյան:
Տևողությունը՝ 1.5 ժամ:
Սեմինարին մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:
Ուսանողների համար՝ 20% զեղչ:

Սեմինարին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն