Թրեյնինգներ, սեմինարներ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական, հոգեթերապևտիկ, ինչպես նաև անձնային աճի թրեյնինգներ:

Թրեյնինգային ծրագրերին կարող են մասնակցել թե՛ հոգեբան-մասնագետները, և թե՛ այլ մասնագիտության տեր մարդիկ, ովքեր ցանկանում են ձեռք բերել ինքաճանաչման, ինքնաներկայացման, հաղորդակցման արդյունավետության բարձրացման, ստեղծագործական ներուժի դրսևորման, կոնֆլիկտների և սթրեսի կառավարման, ինքնակատարելագործման և հոգեկան առողջության բարելավման համար անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներ և հմտություններ:

Թրեյնինգային ծրագրերը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստանում են երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական: 

Թրեյնինգները  մեկնարկում են՝ ըստ խմբի հավաքագրման: Ձեր նախընտրած թրեյնինգին մասնակցելու համար  հարկավոր է նախապես գրանցվել: 

 Թրեյնինգներին գրանցվելու համար  կարող եք.

  • զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն (+374 10) 58 18 14, (077)  58 18 14, (096) 58 18 14 հեռախոսահամարներով;
  • ներկայացնել գրանցման հայտ info@hogeban.am  էլ.հասցեին;
  • այցելել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն և գրանցվել ընդունարանում /Մաշտոցի 40/

Աշխատանքային օրեր`  երկուշաբթիից շաբաթ, ժամը`  10:00 – 21:00 

Ոչ աշխատանքային`  կիրակի