Ընտանեկան և զույգերի խորհրդատվություն

Գրանցվել խորհրդատվության

Ընտանեկան խորհրդատվությունը հոգեբանական աշխատանքի մի յուրահատուկ ձևաչափ է, որը նպատակ ունի կանխարգելել, վերականգնել  խաթարված միջանձնային հարաբերությունները, զարգացնել բարենպաստ հարաբերություններ,  հաղթահարել ընտանիքի անդամների կամ անդամներից մեկի մոտ առկա հուզական խնդիրները: Ընտանեկան հոգեթերապիան հոգեբանական աջակցություն է ընտանիքին և ընտանիքի միջոցով: Այն ուղղված է ընտանիքի բոլոր անդամների համար անձնային աճի հնարավորության ստեղծմանը, ընտանեկան դերերի, դիրքերի վերաիմաստավորմանը: Խորհրդատվության այս տեսակը կիրառվում է նաև ամուսնալուծության շրջանում, ինչպես նաև ծնող-երեխա փոխհարաբերությունների շրջանակներում:

Ընտանեկան խորհրդատվության ընթացքում կիրառվող մեթոդների և տեխնիկաների ընտրությունը մեծ մասամբ պայմանավորված է հոգեբանի/հոգեթերապևտի մասնագիտական, տեսական կողմնորոշումով (հոգեվերլուծական, կոգնիտիվ-վարքային, գեշտալտ և այլն):

Զույգերի խորհրդատվությունը ընտանեկան խորհրդատվության տարատեսակներից մեկն է, որի հոգեթերապևտիկ ազդեցության, միջամտության հիմնական օբյեկտն են հանդիսանում զույգերի միջև խաթարված միջանձնային հարաբերությունները և հոգեսեռական խնդիրները:

Զույգերի խորհրդատվությունը կարող է կիրառվել նաև հարաբերությունների նախնական փուլում` զույգերի հոգեբանական համատեղելիությունը պարզելու համար:

Ընտանեկան խնդիրների հաղթահարման հայցով կարող է դիմել ընտանիքի անդամներից մեկը և ստանալ հոգեբանական աջակցություն: Ընտանեկան խնդիրների դեպքում, ելնելով հայցի առանձնահատկություններից, առավել արդյունավետ է զույգի, ծնող-երեխա կամ ընտանեկան հանդիպումների ձևաչափը:

Եթե իրականացվում է ընտանեկան կամ զույգի խորհրդատվություն և առաջանում է նաև անհատական հոգեբանական աշխատանքի անհրաժեշտություն, ապա ընտանիքի անդամը այն անցնում է այլ մասնագետի մոտ, զույգի կամ ընտանեկան խնդիրների հետ աշխատում է մեկ մասնագետ, իսկ անհատական խորհրդատվությունն իրականացնում է մեկ ուրիշ մասնագետ: Նույն մասնագետը չի կարող միաժամանակ իրականացնել և’ զույգի, և’ զույգերից մեկի անհատական խորհրդատվությունը:


«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում զույգերի և ընտանեկան խորհրդատվություն իրականացնում են հետևյալ մասնագետները՝

Մարիա Թևոսյան  Գոհար Լևոնյան Գայանե Գուսիկյան
Վերժինե Տեր-Գասպարյան
Իզապէլ Մաթոսեան Անուշ Նիկոլյան  Վերժինե Տեր-Գասպարյան

Կենտրոնի մասնագետներից յուրաքանչյուրի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ:  Գրանցման տարբերակներն են՝

Եթե Դուք նախապես չեք որոշել, թե որ մասնագետի մոտ եք ցանկանում գրանցվել խորհրդատվության, ապա Ձեր խնդիրը ընդհանուր կերպով ներկայացնելով մեր կենտրոնի աշխատակցին կամ էլեկտրոնային նամակի մեջ մոտավոր նկարագրելով խնդիրը, մենք Ձեզ կուղղորդենք համապատասխան մասնագետի մոտ:

Աշխատանքային օրեր`  երկուշաբթիից շաբաթ, ժամը`10:00 – 21:00-ն 

Ոչ աշխատանքային`  կիրակի