«ՆԵՅՐՈԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ» դասընթաց /ՆԼԾ-պրակտիկ/

Դասընթացի նպատակն է մասնակիցներին սովորեցնել ՆԼԾ լայն տարածում ունեցող տեխնիկաները:
Ծրագրի սկզբունքն է` մաքսիմում պրակտիկա, մինիմում տեսություն:

Դասընթացի ծրագիրը և մեթոդաբանությունը այնպես են կազմված, որ մասնակիցներից յուրաքանչյուրը նախ տեսնի աշխատանքը իր ընտրած պրոբլեմի հետ, տեսնի, թե ինչպես է աշխատում տվյալ տեխնիկան, ապա այն նաև կիրառի պարապմունքի ընթացքում վարժվելու, իսկ հետագայում իր պրակտիկ աշխատանքների ժամանակ:

Նեյրոլեզվաբանական ծրագրավորման հիմքում ընկած է այն գաղափարը, որ յուրաքանչյուր անհատի մտածողությունը կարող է ծրագրավորվել: Իսկ արդեն պրակտիկ տեխնիկաներով ծրագրավորվում է գիտակցությունը և ենթագիտակցությունը, ինչի շնորհիվ էլ անհատը կարողանում է գտնել իր նպատակների իրականացման համար անհրաժեշտ ելքերը:

Ծրագրում ընդգրկված են այն հիմնական տեխնիկաները, որոնք առավել հաճախ են կիրառվում պրակտիկ աշխատանքում:
Մեր դասընթացի ընթացքում Դուք ծանրաբեռնված չեք լինի տեսական դասախոսություններով /տեսական մասը միայն անհրաժեշտ է բացատրությունների համար/, ինչի շնորհիվ խնայված ժամանակը կտրամադրվի պրակտիկ վարժություններին, տեխնիկաների կիրառությանը, դեպքերի վերլուծությանը:

Այս դասընթացը կօգնի նորոգել Ձեր և Ձեր շրջապատի հետ հարաբերությունները, ապա հեշտությամբ և արդյունավետ կերպով քայլ առ քայլ հասնել այն փոփոխություններին, որոնց ձգտում եք:
Դասընթացն իրականացվում է հետևյալ մեթոդներով`
• Տեսական և պրակտիկ ուսուցում;
• Տեխնիկաների ցուցադրում;
• Անհատական աշխատանք /դասընթացի բոլոր մասնակիցների հետ անհատական դեպքերով աշխատանք` ըստ ներկայացվող տեխնիկաների/, աշխատանք զույգերով, եռյակներով;
• Պրակտիկ դեպքերի վերլուծություն;
• Տեխնիկաների փորձնական կիրառում և դրանց վերլուծություն:

Դասընթացն ընդգրկում է հետևյալ թեմաները`

1. ՆԼԾ հիմնարար կանոնները
2. Աշխարհի մոդելը
3. Ռեպրեզենտատիվ համակարգերը, հիշողության անգիտակցական ստրատեգիաները
4. Ռապորտ
5. Մոդալականություններ – ենթամոդալականություններ
6. Մուտքի /հասանելիության/ տեսողական բանալիներ
7. Մետամոդել
8. Մուտք ռեսուրսային վիճակներին
9. Խարիսխավորում
10. Աշխատանք ենթամոդալականությունների հետ
11. Ենթամոդալական խմբագրում
12. Վիզուալ-կինեսթետիկ դիսոցիացիա
13. Աշխատանք կորուստների հետ
14. Ճոճք (wag, взмах)
15. Կպչուն մտքերի պայթեցում
16. Աշխատանք ֆոբիաների հետ
17. Աշխատանք ժամանակի գծի վրա
18. Կյանքի պատմության փոփոխություն
19. Արդյունավետ աշխատանքի չափանիշներ
20. Վեցքայլանի ռեֆրեյմինգ
21. Կոնտեքստի ռեֆրեյմինգ
22. Սահմանափակումների հանում
23. Աղավաղումների շտկում
24. Լավ արդյունքի ձևավորում
25. Սոմատոթերապիա

Ուշադրություն! Դասընթացի վերջում մենք ընդգրկել ենք նաև պրակտիկայում հաճախակի և արդյունավետ կիրառվող լավագույն տեխնիկաներից մեկը` Սոմատոթերապիան:

Դասընթացի արդյունքում Դուք`

• Կտիրապետեք Ձեր ներաշխարհի կամ այլ մարդկանց հետ արդյունավետ կոնտակտ հաստատելու հմտություններին;
• Կծանոթանաք և կտիրապետեք նեյրոլեզվաբանական ծրագրավորման մի շարք տեխնիկաներին;
• Կսովորեք ընտրել նեյրոլեզվաբանական կոնկրետ տեխնիկան իրավիճակի համար և կտիրապետեք աշխատանքի ընթացքում այն փոփոխելու հմտություններին;
• Կտեղեկանաք մարդու վարքի, նրա համոզմունքների հետ աշխատելու հիմնական հմտությունների մասին;
• Հնարավորություն կստանաք անձնային աճի, ձեր գիտելիքների ընդլայնման և ձեր խնդիրների վերլուծության ու դրանց հետ աշխատելու համար:

Դասընթացին կարող են մասնակցել ոչ միայն հոգեբանները, այլ նաև հոգեբանական մասնագիտություն չունեցող բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են պրակտիկ հոգեբանությամբ:

Դասընթացի տևողությունն է 2 ամիս, շաբաթական 2 հանդիպում` 2-3 ժամ տևողությամբ (48 ժամ):

Դասընթացը վարում է հոգեբան Սոֆյա Ավագյանը:

Դասընթացի ընդհանուր արժեքն է 140.000 դրամ: Ուսանողների համար՝ 20% զեղչ:

Անհերքելի է երկու փաստ`
• Ձեր ներդրած գումարը վերադառնալու է Ձեզ, երբ դուք ՆԼԾ տեխնիկաները կիրառեք Ձեր պրակտիկ աշխատանքում:
• Եթե պրակտիկ հոգեբանական աշխատանքով չեք զբաղվելու, Ձեր ներդրած գումարն արդեն վերադարձել է` վերածվելով գիտելիքի:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է դասընթացի մասնակցության երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն