ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Դասընթացի նպատակն է՝  խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:

Պարապմունքների ընթացքում սովորողները փորձառու հոգեբանի ղեկավարությամբ կիրականացնեն ինքնաճանաչման, ինքնավերլուծության, հոգեբանական երևույթների և իրավիճակների վերլուծությանն ու վերափոխմանն ուղղված գործունեություն` պրակտիկայում կիրառելով ստացված գիտելիքները: Կիրականացնեն համաշխարհային հոգեբանական պրակտիկայում հայտնի դեպքերի, ինչպես նաև դասընթացի հեղինակի պրակտիկայից վերցրած կլինիկական դեպքերի վերլուծություն:

Դասընթացի արդյունքում սովորողները ձեռք կբերեն հոգեբանական օգնության անհրաժեշտությունը, նպատակահարմարությունն ու ուղղվածությունը վերլուծելու և հասկանալու, անձի վիճակը, խնդիրները և փոփոխության հնարավորությունները հետազոտելու և գնահատելու, հոգեբանական աշխատանքում խնդիրները բացահայտելու և լուծելու, խորհրդատվության գործընթացը գրագետ կազմակերպելու հմտություններ:

Ծրագիրը նախատեսված է հոգեբանական կրթություն ունեցող անձանց և հոգեբանական մասնագիտություններով սովորող մագիստրանտների համար:

Ծրագրի բովանդակությունը

Մոդուլ 1

Հոգեբանական խորհրդատվության կազմակերպման հմտություններ

  • Հոգեբան խորհրդատուի անձին և մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջներ: Սուպերվիզիա:
  • Հոգեբանական խորհրդատվության էթիկական և իրավական հարցեր:
  • Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտի զարգացման հարցը համաշխարհային և հայկական իրականության համեմատականում:
  • Հոգեթերապևտիկ հարաբերությունների կառուցումը և առանձնահատկությունները: Հոգեթերապևտիկ ալյանս, կոնտրակտ, պայմանագիր, հարաբերությունների սահմանները: Այցելուի մոտիվացիա, գանգատներ, հայտի ձևակերպում:
  • Հոգեբանական խորհրդատվության գործընթացի փուլերը: Առաջին հանդիպման կառուցվածքի վերլուծությունը: Հոգեբանական խորհրդատվության ընթացքում որոշումների կայացում: Այցելուի ուղղորդում այլ մասնագետի մոտ:
  • Հոգեբանական խորհրդատվության ընթացքում կիրառվող հոգեբանական մեթոդները: Հոգեբանական զրույց, անամնեստիկ զրույց, անկետաների, թեստերի կիրառությունը:
  • Հարցադրումներ կատարելու, դիտողունակության, էմպատիկ լսելու, իրավիճակը բազմակողմանիորեն վերլուծելու և հասկանալու, խորհրդատվության գործընթացում ռեֆլեքսիայի, հոգեբանական խնդիրների ձևակերպման, վարկածների առաջադրման և ստուգման, մեկնաբանություններ կատարելու և այլ հոգեբանական տեխնիկաների կիրառության հմտությունների մարզում:
  • Կլինիկական դեպքերի վերլուծություն:

Մոդուլ 2

Հոգեախտորոշումը հոգեբանական խորհրդատվության պրակտիկայում

  • Անձի կառուցվածքի մոդելները հոգեբանության մեջ: Հոգեկանի և մարմի փոխազդեցությունը, փսիխոսոմատիկա, սոմատոփսիխիկա:
  • Ընտանեկան հարաբերությունների դերը անձի ձևավորման, նրա խնդիրների առաջացման և փոփոխությունների հարցում: Տրանսգեներացիոն գործոնի դերը հոգեբանական և հոգեսոմատիկ խնդիրների հարցում:
  • Նորմայի և պաթոլոգիայի հասկացությունը: Հոգեկան առողջության չափանիշները:
  • Հիվանդության մոդելը կլինիկական հոգեբանության մեջ: Էթիոլոգիա:
  • Ախտորոշման տարբեր մոդելների /բժշկական, հոգեբանական, հոգեվերլուծական/ կիրառությունը հոգեբանական խորհրդատվության մեջ:
  • Անձի տիպի և կառուցվածքի, ախտանիշների գնահատման և վերլուծության հիման վրա առկա խնդիրների, խանգարումների գնահատում, այցելուի փոփոխությունների հնարավորության և աստիճանի կանխատեսում, հոգեթերապևտիկ միջամտության ուղղվածության ընտրություն:
  • Կլինիկական դեպքերի վերլուծություն

Մոդուլները հանդիսանում են առանձին, դասընթացի  մեկ ցիկլին համապատասխանող ուսումնական միավորներ, յուրաքանչյուրի վերջում տրվում է համապատասխան վկայական:

Դասընթացի հեղինակ և վարող` հ.գ.թ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Առաջին մոդուլի տևողությունը և ժամաքանակը` 2 ամիս, շաբաթական 2 անգամ, 16 հանդիպում /32 ակադեմիական ժամ/:

Վարձավճարը` ամսական 32000 դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ:

Երկրորդ մոդուլի տևողությունը և ժամաքանակը` 2 ամիս, շաբաթական 2 անգամ, 16 հանդիպում /32 ակադեմիական ժամ/:

Վարձավճարը` ամսական 32000 դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն