Ծրագրավորվող հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորում

Մեր իրականությունը բարձր պահանջներ է ներկայացնում ժամանակակից մարդու ադապտացիոն հնարավորություններին և իջեցնում է սթրեսային իրավիճակներին դիմակայելու նրա ունակությունը: Տեղեկատվությամբ հագեցած միջավայրի պայմաններում մարդու կայուն հոգեվիճակի պահպանման և բարելավման խնդիրը խիստ արդիական է: Այդ կապակցությամբ ամբողջ աշխարհում տարվում է մարդու հոգեվիճակի կառավարման էֆեկտիվ միջոցների որոնում:
Մեր կողմից առաջարկվող ծրագրավորվող հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորումը ժամանակակից էֆեկտիվ մեթոդներից մեկն է:
«Բանալի» հոգեֆիզիոկարգավորման մեթոդի հիմքում ընկած է ինքնակարգավորման ունիկալ տեխնոլոգիա, որն օգնում է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար գտնել օրգանիզմի ներքին ռեսուրսների կառավարման անհատական ճանապարհը:

Տվյալ մեթոդի առավելությունները.
• Ուսուցման արագություն
• Էֆեկտիվություն ամենատարբեր պայմաններում
• Ունակության պահպանման երկարատևություն
• Իրականացնողի կողմից վարժության տևողության կամային ծրագրավորում
• Ընտրված ծրագրերի կրկնությունների անսահմանափակ քանակ:

Մեթոդը փորձարկվել է տարբեր բնագավառներում զբաղված մեծ կոնտինգենտի վրա:
Տվյալ մեթոդը ցույց է տվել իր էֆեկտիվությունը նեվրոզների կլինիկայում ու այլ սահմանային վիճակներում վերականգնման և ադապտացիայի փուլում:
Ինչպես է աշխատում մեթոդը.
Ընտրված ազդանշանային ազդեցությունների միջոցով ստեղճվում է հատուկ հոգեհուզական վիճակ, որում բոլոր պայմանական ռեֆլեքսները վերարտադրվում և ամրապնդվում են ծայրահեղ ճշտությամբ: Հետագայում այդ հատկությունը կամ ունակությունը ձեռք է բերում սովորողը և իրեն հարմար ցանկացած պահին կարող է վերարտադրել իր մեջ այդ հոգեհուզական վիճակը և ծրագրավորել իր ապագա գործունեությունը կամ օրգանիզմի վիճակը:

«Բանալի» ծրագրավորվող հոգեֆիզիոլոգիական մեթոդը թույլ է տալիս
• որոշել ցանկացած պահին բարդ իրավիճակներում էֆեկտիվ գործելու պատրաստականությունը
• բարձրացնել աշխատունակությունը էքստրեմալ պայմաններում
• օգտագործել լրացուցիչ հոգեկան պաշարները բարդ մտավոր խնդիրներ լուծելիս
• անհարմար պայմաններում արագ վերականգնել ուժերը
• քունն առնել ավելի լավ և արագ
• ակտիվացնել ստեղծագործական ունակությունները
• կարգավորել հոգեհուզական վիճակը
• յուրացնել ուսուցանվող ծրագրերը
• ազատվել սթրեսից և ճնշվածությունից ավտոմատ կերպով
• մոբիլիզացնել և վերականգնել ուժերը բարդ իրավիճակներում

Ուսուցման ձևը և վճարը
Ուսուցումը կարող է լինել խմբակային` խմբում 6-10 մարդ:
Մեկ պարապմունքի տևողությունը` 2 ժամ:
Պարապմունքների քանակը` 6-10 հանդիպում:
Մեկ պարապմունքի համար վճարը` 2000 դրամ:

Անհատական հատուկ ուսուցում
Տևողությունը` 1 ամիս:
Պարապմունքների քանակը` 14 հանդիպում, 2 ժամ տևողությամբ:
Մեկ պարապմունքի համար վճարը` 3000 դրամ:

Պարապմունքներն անցկացվում են անհատապես:
Հանդիպումների տևողությունը` 24 ժամ:
Քանակը` 12 պարապմունք, 2 ժամ տևողությամբ:
Մեկ պարապմունքի համար վճարը` 5000 դրամ:

Ուսուցումը և բուժումը անցկացնում է տվյալ մեթոդի մշակողներից մեկը` Սերգեյ Արկադիի Ղասաբյանը` 30 տարվա աշխատանքային ստաժով հոգեբույժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն