ԽՈՍՔԸ՝ ՈՐՊԵՍ ՀՈԳԵԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ

Դասընթացի նպատակն է տալ տեսական գիտելիքներ խոսքի զարգացման հիմնական փուլերի, ինչպես նաև խոսքային դիզօնտոգենեզի դրսևորումների վերաբերյալ, խոսքի զարգացման տվյալների հիման վրա կարողանալ բացահայտել երեխայի հոգեկան զարգացման խանգարումները և դրանց առաջացման պատճառները:

Ընդհանուր բովանդակությունը.

•Խոսքի զարգացման հիմնական փուլերն ու օրինաչափությունները

•Խոսքային դիզօնտոգենեզի հիմնական դրսևորումները

•Խոսքի զարգացումը ընդհանուր օնտոգենեզի և դիզօնտոգենեզի համատեքստում:

Տեխնիկաներ` դասախոսություն, դեպքերի քննարկում:

Մասնակիցներ` լոգոպեդներ, հոգեբաններ, մանկավարժներ:

Դասընթացի վարող` մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի լոգոպեդ Ժաննա Պայլոզյան:

Դասընթացի տևողությունը` 18 ժամ (6 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպումը 3 ժամ տևողությամբ):

Դասընթացի արժեքը` 35.000 դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն