Ի՞ՆՉ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար

Դասընթացի մասնակիցները կծանոթանան հոգեբանության նորագույն հետազոտություններին, կճանաչեն հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով կիրականացնեն ինքնաճանաչում, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեն մարդու վարքի գաղտնիքները:

Դասընթացի բովանդակությունը

  • Հոգեբանական ուսումնասիրման մեթոդներ` գիտափորձ, դիտում, թեստեր, հարցազրույց և այլն:
  • Հոգեկան գործընթացներ` ուշադրություն, զգայություն, ըմբռնում, հիշողություն, մտածողություն, երևակայություն:
  • Հոգեվիճակներ` սթրես, տագնապ, վախեր և այլն:
  • Հոգեկան հատկություններ` բնավորություն, խառնվածք, ընդունակություններ:
  • Մարդու վարքի դրդապատճառները:

Դասընթացի տեխնիկաներ` քննարկում, տեսանյութերի դիտում, իրավիճակների և օրինակների վերլուծություն, հոգեբանական թեստավորում, բանավեճ:

Դասընթացի վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Դասընթացի տևողությունը` 2 ամիս, շաբաթական 2 անգամ, 1.5 ժամ (16 հանդիպում` 32 ակադեմիական ժամ):

Դասընթացի արժեքը ` ամսական 40.000 դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն