ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Դասընթացի նպատակն է՝  խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, ընտանեկան, զույգի խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:

Կիրառվող մեթոդները` ազատ դասախոսություն, քննարկում, աշխատանք զույգերով, հոգեբանական վարժանքներ, դերային խաղեր, հոգեբանական թեստավորում, պրակտիկ դեպքերի վերլուծություն:

Ծրագիրը նախատեսված է հոգեբանական կրթություն ունեցող անձանց և հոգեբանական մասնագիտություններով սովորող մագիստրանտների համար:

Ծրագրի բովանդակությունը

  • Ամուսնական հարաբերությունների կայացումը, զարգացման առանձնահատկությունները, պրոբլեմները: Զույգի հարաբերությունները նախամուսնական փուլում: Նախամուսնական փուլի ռիսկերը: Զուգընկերոջ ընտրությունը: Սիրահարվածություն, ինտիմություն, առաջին ամուսնական գիշեր:
  • Ծնող-երեխա հարաբերությունների պրոբլեմները: Ընտանեկան սահմաններ, առասպելներ: Երեխայի ծնունդն ու զարգացմանը զուգընթաց ծնողության զարգացումը:
  • Ընտանեկան տրավմաների տրանսգեներացիոն փոխանցման մեխանիզմները և դերը անհատի կյանքում:
  • Զույգերի և ծնող-երեխա հարաբերությունների ախտորոշման մեթոդները:
  • Ընտանիքի, զույգի հետ հոգեբանական աշխատանքի տեսակները /սոցիալ-հոգեբանական թրեյնինգ, ընտանեկան խորհրդատվություն, զույգի խորհրդատվություն, ծնողների ուղեկցություն/:
  • Ընտանեկան խորհրդատվության մոտեցումները, մարտավարությունները, փուլերը:
  • Ընտանեկան պրոբլեմների հարցով խորհրդատվության կազմակերպում: Առաջին ինտերվյու, կոնտակտի հաստատում, խորհրդատվության դիմելու պատճառները, տվյալների հավաքագրում, արդյունքի գիտակցում և նպատակադրում, զույգի հետ աշխատելու տեխնիկաները:
  • Ունկնդրելու, դիտողունակության, հոգեբանական ազդեցության, ընտանեկան խնդիրների վերլուծության, ինչպես նաև հարցադրումներ, եզրակացություններ, ամփոփումներ կատարելու հմտությունների զարգացում:
  • Պրակտիկայից դեպքերի քննարկում:

Դասընթացի հեղինակ և վարող` հ.գ.թ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Դասընթացի տևողությունը և ժամաքանակը` 2 ամիս, շաբաթական 2 անգամ, 16 հանդիպում /32 ժամ/:

Դասընթացի արժեքը` ամսական 32000 դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է դասընթացի մասնակցության երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն