“ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ” դասընթաց

Դասընթացի նպատակն է տալ տեսական գիտելիքներ ընդհանուր հոգեբանությունից և ընդհանուր տեղեկատվություն «հոգեբանություն» գիտության վերաբերյալ:

Դասընթացի ընդհանուր բովանդակությունը.

  • Հոգու մասին պատկերացումների վերաբերյալ պատմական ակնարկ
  • Հոգեկան գործընթացների, վիճակների, երևույթների մասին ընդհանուր պատկերացում
  • Անհատական հոգեբանական առանձնահատկություններ
  • Անհատի ընդունակությունների նկարագրություն
  • Անձնային որակ, բնավորության գիծ հասկացությունների տարբերությունները
  • Կամային որակների ձևավորումը՝ սկսած մանկիկային շրջանից և կամքի կառուցվածքը
  • Անձի հասկացությունը հոգեբանության և փիլիսոփայության մեջ
  • Զգայություն, ֆոտոտրոպիզմ, ըմբռնում, պատմականորեն առաջացած հոգեկանի հատկություններ
  • Հոգեբանության ուղղությունների ծագումը, զարգացումը և դրանց համապատասխան գործնական ուղղվածություննները
  • Հոգեբանական մեթոդների ուսուցում՝ գիտափորձ, թեստավորում, անկետավորում, դիտում (զննում), զրույց
  • Փիլիսոփայական հոգեբանության պատմական փուլը և գիտական հոգեբանության առարկայի սահմանումը

Դասընթացի տեխնիկաներ` քննարկում, բանավեճ, սեմինար (հոգեկանի ուսումնասիրության գործնական թրեյնինգներ, հոգեբանական հասկացությունների (անձ, հոգի, ոգի, կամային ճիգեր, բնավորություն, խառնվածք, ըմբռնում, մտածողություն) շուրջ քննարկումներ, բանավեճեր, գրականության ընթերցում, մշակում և քննարկում)։

Դասընթացի մասնակիցներ` առանց մասնագիտական սահմանափակումների:

Դասընթացի վարող` հ.գ.թ., պրոֆեսոր Ռուբեն Պողոսյան:

Դասընթացի տևողությունը` 2 ամիս, շաբաթական 2 անգամ, յուրաքանչյուր հանդիպումը՝ 1.5 ժամ:

Դասընթացի արժեքը` ամսական 40.000 դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ:

Անհատական պարապմունքների դեպքում՝ 50.000  դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն