ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ- 2-ՐԴ ՄՈԴՈՒԼ

Դասընթացը մեկնարկում է հունվարի 20-ին, ժամը 10:30: Խմբին կարող են միանալ նաև նրանք, ովքեր չեն մասնակցել 1-ին մոդուլին։

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ» դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին:
Դասընթացը կազմված է 3 մոդուլներից: Դասընթացի նյութը լուսաբանվում է կլինիկական օրինակներով: Մասնակիցները հնարավորություն կունենան իրենց պրակտիկայից դեպքեր ներկայացնել սուպերվիզիայի:

2-րդ մոդուլ

  1. Թերապևտիկ հարաբերությունների սկիզբը` առաջնային խորհրդատվություն:

Երեխաների հետ հոգեթերապիայի անցկացման պայմանները: Հոգեթերապևտիկ կաբինետի կահավորումը, խաղալիքները, անհրաժեշտ նյութերը: Առաջին հանդիպումը երեխայի հետ` կոնտակտի հաստատում: Վստահության վրա հիմնված հարաբերությունների կառուցում: Հոգեթերապևտիկ սահմանափակումների հաստատում: Ի՞նչ անել, երբ սահմանափակումները խախտվում են: Առաջին հանդիպումը դեռահասի հետ, դժվարությունները: Ծնողների խորհրդատվություն, կոնտրակտի կազմում:

Կլինիկական դեպքերի քննարկում:

  1. Գնահատում և առաջնային ախտորոշում:

Երեխաների և դեռահասների հոգեթերապիայում կիրառվող հոգեախտորոշման մեթոդները: Հոգեախտորոշիչ հարցազրույցի կազմակերպում, անամնեզի հավաքագրում: Հարցերի տեսակները, հարցազրույցի սխեմաները: Մանկական հոգեախտաբանության տեսակները: Հուզական և վարքային խանգարումներ:

Կլինիկական դեպքերի վերլուծություն: Հետազոտման, դիտողականության, ինֆորմացիայի հավաքագրման, ախտորոշման հմտությունների զարգացում:

  1. Պատկերների և խորհրդանիշների կիրառությունը հոգեթերապիայում:

Մանկական նկարների հոգեախտորոշիչ և հոգեթերապևտիկ հնարավորությունները: Պատկերների և խորհրդանիշների նշանակությունը: Խորհրդանիշների տարատեսակները: Պատկերների հետ աշխատանքի սկզբունքները: Սիմվոլդրամայի հիմնական թեմաները երեխաների և դեռահասների հետ աշխատանքում:

Երևակայության, հեքիաթի հոգեթերապևտիկ հնարավորությունները: Հեքիաթը՝ որպես հաղորդակցման, գիտելիքի և փորձի ձեռքբերման, խնդիրների հաղթահարման միջոց: Հեքիաթի հետ աշխատելու սկզբունքները: Ավազը՝ որպես անձի արտաքին և ներքին աշխարհների խորհրդանիշ:

Նկարային մեթոդիկաների, պատկերների և խորհրդանիշների հետ աշխատելու  հմտությունների զարգացում: Հոգեթերապևտիկ պատմություններ հորինելու հմտությունների զարգացում:

Դասընթացը նախատեսված է հոգեբանների, հոգեբանության ֆակուլտետների ուսանողների համար:

Դասընթացի հեղինակ և վարող` հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թևոսյան:

2-րդ մոդուլի տևողությունը և ժամաքանակը` 10 հանդիպում, շաբաթը 2 օր /20 ժամ/:

2-րդ մոդուլի ընդհանուր արժեքը` 25.000 դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ:

Մոդուլի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվեն երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն