ԱՖԱԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՈՍՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Դասընթացի նպատակն է տալ տեսական և գործնական գիտելիքներ աֆազիայի ախտորոշման, վերականգնողական ուսուցման գործընթացի կազմակերպման և խոսքի վերականգնման մեթոդիկաների վերաբերյալ:

Ընդհանուր բովանդակությունը.

Ա. տեսական մաս

•աֆազիա. սահմանումը, հիմնական ախտանշանները, առաջացման պատճառները

•աֆազիայի դասակարգումը

•աֆազիայի տարբեր ձևերի բնութագիրը  /կլինիկական, լոգոպեդական, հոգեբանական/

•վերականգնողական ուսուցումը որպես խոսքի վերականգնման հիմնական մեթոդ

•գլխուղեղի օրգանական ախտահարումներ ունեցող անձանց նյարդաբանական հետազոտում:

Բ. գործնական մաս

• խոսքի վերականգնման գործընթացի կազմակերպումը

• խոսքի վերականգնումն աֆազիայի տարբեր ձևերի դեպքում /մեթոդիկա, մեթոդներ, հնարներ, խոսքային նյութեր/,

• բազմալեզու անձանց խոսքի վերականգնման առանձնահատկությունները

• լոգոպեդի աշխատանքն աֆազիայով հիվանդի ընտանիքի հետ:

Տեխնիկաներ`  դասախոսություն, դեպքերի քննարկում, գործնական աշխատանք, մեթոդական գրականության տրամադրում:

Մասնակիցներ` լոգոպեդներ, նյարդահոգեբաններ, հոգեբաններ:

Դասընթացի վարող` մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի լոգոպեդ Ժաննա Պայլոզյան:

Դասընթացի տևողությունը` 2 ամիս, շաբաթական  4 ժամ, 16 հանդիպում` 32 ժամ:

Դասընթացի արժեքը ` 70.000 դրամ (ամբողջ դասընթացը), ուսանողների համար՝ 20% զեղչ:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն