Դասընթացներ

 «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը  կազմակերպում և իրականացնում է ուսումնական ծրագրեր ինչպես հոգեբան-մասնագետների, այնպես և հոգեբանություն գիտությամբ հետաքրքվող այլ մասնագիտության տեր մարդկանց համար:

Հոգեկան առողջության ոլորտի սկսնակ և կայացած մասնագետների համար կազմակերպվում են հատուկ վերապատրաստման դասընթացներ՝  նեղ մասնագիտական կուրսեր, տեսական և գործնական հոգեբանության խորացված դասընթացներ, որոնց նպատակն է մասնակիցների հոգեբանական գիտելիքների համալրումը և վերջիններիս մասնագիտական հմտությունների զարգացումը:

Այլ բնագավառներում աշխատող անձանց և ուսանողների համար կազմակերպվում են տեսագործնական դասընթացներ՝ նպատակ ունենալով մասնակիցներին տալ հոգեկան վիճակների, երևույթների, անձի զարգացման փուլերի, հոգեկանի ուսումնասիրման մեթոդների, մարդու վարքի դրդապատճառների, հոգեբանական ինքնապաշտպանության և այլ կարևոր երևույթների շուրջ ընդհանուր գիտելիքներ, ինչպես նաև ձևավորել ինքնաճանաչման, ինքնակարգավորման, կյանքի որակի բարձրացմանն ուղղված մի շարք հմտություններ:

Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ստորև ներկայացված դասընթացներից  ցանկացածին մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ հետևյալ տարբերակներով.

  • զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով;
  • ներկայացնել գրանցման հայտ info@hogeban.am  էլ.հասցեին;
  • այցելել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն և գրանցվել ընդունարանում /Մաշտոցի 40/: