ՌԵԼԱՔՍԱՑԻՈՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում գործող «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵՆ» ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՌԵԼԱՔՍԱՑԻՈՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Հանդիպումների նպատակներն են`

  • Լիցքաթափվել և ազատվել ավելորդ լարվածությունից
  • Ձեռք բերել կոնտակտ սեփական ներաշխարհի և ապրումների հետ
  • Բացահայտել և փորձարկել ներքին ստեղծագործական հնարավորությունները
  • Գտնել ներդաշնակ կապ ներքին ապրումների և արտաքին աշխարհի հետ:

 Ստեղծագործական մեթոդների (երաժշտություն, պար, նկարչություն, ավազախաղ, հոգեշարժողականություն) համակցումը՝ արտ-սինթեզ մեթոդը, թույլ է տալիս կենտրոնացնել և գործարկել անձի ապրումների, վարքի, մոտիվացման ողջ պոտենցիալը: Օգտագործելով անհատի ստեղծագործական ռեսուրսները՝ այս մեթոդը նպաստում է բազմաթիվ կոնֆլիկտային ապրումների արտահայտմանն ու հույզերի կարգավորմանը՝ կատարելով ինչպես լիցքաթափող, այնպես և վերականգնող դեր: Ազատ էքսպերիմենտը մեր ներքին իրականության հետ, ստեղծագործական սինթեզված մեթոդների օգնությամբ, հնարավորություն է ընձեռում ձերբազատվելու խանգարող վարքային սխեմաներից, նպաստում դրական ինքնազգացողությանն ու հիմք դառնում ներհայեցողության և ինքնորոշման համար:

Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ ՝ 1 ժամ 30 րոպե տևողությամբ:
Դուք կարող եք մասնակցել մեկ անգամ կամ մասնակից լինել «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ»-ի շարունակական հանդիպումներին:
Հանդիպման վարող՝ արտ-թերապևտ Դիանա Գալստյան:

Մեկ հանդիպման արժեքն է 1500 դրամ:

Գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն