Անհատական խորհրդատվություն

Հոգեբանական անհատական խորհրդատվությունը մասնագիտական աջակցություն է հոգեպես առողջ մարդուն, ով  իր կյանքի որոշակի փուլում ունի հոգեբանական խնդիրներ, դժվարություններ կամ պարզապես ձգտում է ինքնակատարելագործման և ինքնաճանաչման:

Հոգեբանական խորհրդատվությունն իրականացվում է հոգեբանի հետ կանոնակարգված հանդիպումների ձևով, որոնց ընթացքում հստակեցվում են այցելուի խնդիրները, բացահայտվում են նրա ներքին ռեսուրսները և մշակվում առավել արդյունավետ վարքային դրսևորումներ:

Հոգեբանական խորհրդատվությունը կարճաժամկետ հոգեբանական աջակցության ձև է՝ 1-ից մինչև 15 հանդիպում: Երբեմն հենց առաջին հանդիպումից անձը գտնում է իր հարցի պատասխանները և մշակում դժվար իրավիճակից դուրս գալու սեփական տարբերակները:

Հոգեբան-խորհրդատուն  իր աշխատանքի ընթացքում առաջնորդվում է այն սկզբունքով, որ այցելուն ունի իր խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր ներքին ռեսուրսները, պարզապես նրա համար դժվար է ինքնուրույն կերպով գիտակցել սեփական կարողությունների և հնարավորությունների ողջ պաշարը: Առավել դժվար է վերհանել անլուծելի թվացող խնդրի սկզբնաղբյուրն ու իրական մոտիվները, որոնք շատ հաճախ թաքնված են լինում անգիտակցականի խորը շերտերում: Առանց մասնագետի օգնության՝ հաճախ անհնար է դառնում տեսնել իրավիճակի ամբողջական պատկերը, օբյեկտիվ գնահատել կատարվածը և խնդրին սպառիչ լուծում տալ:

Հոգեբանի հետ հանդիպումների ընթացքում, լիարժեք վստահության մթնոլորտում, այցելուն ազատ և անկաշկանդ քննարկում է իրեն հուզող բոլոր հարցերը: Խորհրդատվության բարենպաստ մթնոլորտը մղում է այցելուին ինքնահետազոտման և բոլոր այն բացասական գործոնների գիտակցման, որոնք խաթարում են նրա հոգեկան ներդաշնակությունը:

Այցելուի անձի նկատմամբ հոգեբանի անքննադատ վերաբերմունքն ու խորը հարգանքը հիմք են հանդիսանում նրանց միջև անկեղծ հարաբերությունների հաստատման համար: Վստահելի հարաբերությունների ձևավորմանը մեծապես նպաստում է նաև հոգեբանի բարոյաէթիկական ամենակարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ այցելուի հետ հանդիպումների գաղտնիության ապահովումը: Դա նշանակում է, որ այցելուի տրամադրած ցանկացած ինֆորմացիա գաղտնի է պահվում և չի տրամադրվում երրորդ անձին: Հոգեբան-այցելու փոխհարաբերությունները, իրենց յուրահատուկ բնույթով, արդեն իսկ ունեն թերապևտիկ ազդեցություն այցելուի համար:

Խորհրդատվական հանդիպումների ժամանակ ուշադիր լսելով, դիտելով, զննելով և հարցեր ուղղելով այցելուին՝ հոգեբանը կոնկրետացնում, հստա

կեցնում է նրա խնդրի իրական բնույթը, դրա լրջության աստիճանը, առաջացման պատճառները: Այդ ամենը պարզաբանելուց  հետո հոգեբանը այցելուի հետ սկսում է քննարկել, թե ինչ իրատեսական և օպտիմալ տարբերակներ կան խնդիրը լուծելու համար:

Հոգեբանական խորհրդատվության ընթացքում այցելուին տրվում է ակտիվ դեր՝ իր խնդիրների հասկացման, լուծումներ փնտրելու և որոշումներ կայացնելու հարցում:  Պատրաստի խորհուրդներ, լուծումներ և գնահատականներ տալու փոխարեն հոգեբանը հատուկ  խոսքային տեխնիկաներով և մեթոդներով ակտիվացնում է այցելուին՝ փնտրելու իր մեջ շատ հարցերի պատասխանները, վերանայելու իր դիրքորոշումներն ու արժեքները, այլ դիտակետից նայելու իր կյանքին և աշխարհին, առավել լայն և համակողմանի ճանաչելու սեփական Ես-ը:  Հոգեբանը բարձրացնում է սեփական կյանքի և որոշումների նկատմամբ այցելուի պատասխանատվության զգացումը, ինչպես նաև իր կյանքի միակ տերը լինելու գիտակցումը: Հոգեբանն առանջնորդվում է այն սկզբունքով, որ անկախ և պատասխանատու անձը համապատասխան իրավիճակներում ի զորու է ինքնուրույն որոշում կայացնել, հետևաբար՝ նա խրախուսում է այցելուի ազատ կամքի դրսևորումը:


 «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում անհատական խորհրդատվություն և հոգեթերապիա իրականացնում են հետևյալ մասնագետները՝

   DSCN2348   DSCN2669    DSCN3019

  Մարիա Թևոսյան         Նելլի Հարոյան                Տարաս Վավրիկ

 DSCN2077   DSCN2064       IMG_0118

Անահիտ Շահատունի  Գայանե Գուսիկյան         Սերգեյ Ղասաբյան

nkar-1024x842 DSCN0774 IMG_055pp7 DSCN3022
Մարիաննա Սարգսյան Ինգա Մուկուչյան Արթուր Տոնոյան Էմմա Արզիևա
DSCN3681 DSCN2968-1024x768
 Սոֆյա Ավագյան  Գոհար Լևոնյան  Նաիրա  Մարտիրոսյան Արմինե Հայրապետյան

Կենտրոնի մասնագետներից յուրաքանչյուրի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ:  Գրանցման տարբերակներն են՝

Եթե Դուք նախապես չեք որոշել, թե որ մասնագետի մոտ եք ցանկանում գրանցվել խորհրդատվության, ապա Ձեր խնդիրը ընդհանուր կերպով ներկայացնելով մեր կենտրոնի աշխատակցին կամ էլեկտրոնային նամակի մեջ մոտավոր նկարագրելով խնդիրը, մենք Ձեզ կուղղորդենք տվյալ խնդրի/խնդիրների հետ աշխատող համապատասխան մասնագետի մոտ:

Չափահաս անձանց համար մասնագետի հետ առաջին հանդիպման վճարը 15.000 դրամ է, հետագա այցերի վճարը՝ 10.000 դրամ:

Անչափահասների համար մասնագետի հետ առաջին հանդիպման վճարը 10.000 դրամ է, հետագա այցերի արժեքը՝ 8.000 դրամ:

Գործում են ԶԵՂՉԵՐ ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորների, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամների, նույն ընտանիքից երկու կամ ավելի անդամների տարբեր ծառայություններից միաժամանակյա օգտվելու, նույն անձի՝ միաժամանակ երկու կամ ավելի ծառայություններից օգտվելու և մի շարք այլ դեպքերում: Մանրամասներին կարող եք տեղեկանալ՝ զանգահարելով կենտրոն:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը աշխատում է ամեն օր, բացի կիրակի օրվանից:

Աշխատանքային ժամերն են՝ 10:00 – 21:00

 

20