Հոգեբանների այցելությունը թիվ 155 դպրոց

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը դպրոցների հետ համագործակցության շրջանակներում կազմակերպում է այցելություններ դպրոցներ, որտեղ «Դպրոցի հոգեբանի հմտությունների զարգացում» դասընթացի մասնակիցները, դասընթացավար Մարիա Թևոսյանի ղեկավարությամբ, իրականացնում են հոգեբանական միջոցառումներ:

Դեկտեմբերի 12-ին Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում իրականացվեց թրեյնինգային պարապմունք 8-րդ դասարանի աշակերտների հետ «Ինչպես հասկանալ միմյանց առանց խոսքի» թեմայով և սեմինար-քննարկում դպրոցի մանկավարժական անձնակազմի հետ «Ժեստերը մանկավարժական հաղորդակցման մեջ» թեմայով:
Մասնակիցները գնահատեցին հանդիպումների արդյունավետությունը և ընդգծեցին հոգեբանական շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանին, փոխտնօրեն Արմինե Պետրոսյանին՝ հանդիպումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.