«Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառական շղթայում» սեմինար

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառական շղթայում» սեմինարը, որը վարում էր Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը։

Վերջին հանդիպման օրը՝ սեպտեմբերի 29-ին, սեմինարի բոլոր մասնակիցները «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից ստացան մասնակցության վկայականներ։

«Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառական շղթայում» սեմինարը կենտրոնում անցկացվում է պարբերաբար՝ ըստ խմբի համալրման։

Սեմինարի տևողությունը` 3 հանդիպում։
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2 ժամ։
Մեկ հանդիպման վճարը՝ 5000 դրամ։

Սեմինարին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:
Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.