Տեղի ունեցավ «ՎՍՏԱՀ ՎԱՐՔ» թեմայով հանդիպում

Մարտի 19-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում գործող Հոգեբանական ակումբի շրջանակներում տեղի ունեցավ «Վստահ վարք» թեմայով հանդիպումը:

Հանդիպման ընթացքում հոգեբան Դիանա Հարությունյանը ներկայացրեց տվյալ թեմայի կարևորությունն ու ակտուալությունը, «վստահ վարք» հասկացության նշանակությունը, վստահ պահելաձևի կարևորությունը անձի ներդաշնակ զարգացման և հնարավորությունների ռեալիզացման հարցում: Հանդիպման ընթացքում  մասնակիցների հետ քննարկվեցին նաև վստահ վարքագիծը պայմանավորող հնարավոր գործոնները, վստահ պահելաձևի պարագայում  «ես-հաղորդագրության», մերժելու ունակության, փաստեր բերելու կարողության և ուրիշի սահմանների զգացողության նշանակությունը:

Հայտնում ենք նաև, որ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի կունենա նաև «Վստահ վարք» թեմայով սեմինար-թրեյնինգ, որի մասին առանձին կտեղեկացվի www.hogeban.am կայքում և ՖԲ-յան մեր էջերում: Թեմայով հետաքրքրված անձանց խնդրում ենք հետևել մեր հայտարարություններին:

Սիրով կսպասենք Ձեզ վերոնշյալ սեմինար-թրեյնինգին:

DSCN3688  DSCN3696  DSCN3701  DSCN3705

DSCN3709  DSCN3710  DSCN3721  DSCN3723

DSCN3726  DSCN3729  DSCN3734

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.