Լույս է տեսել Ռուբեն Պողոսյանի գիրքը

Լույս է տեսել հ.գ.թ., դոցենտ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանի «Հոգեբանական խորհրդատվության մեթոդաբանական և գործնական ասպեկտները (երկխոսություններում)» գիրքը (ռուսերեն լեզվով): Այն նախատեսված է հոգեբանության ֆակուլտետների ուսանողների, մագիստրոսների, ինչպես նաև գործնական հոգեբանների և հարակից մասնագիտությունների տեր մարդկանց համար:

Ուսումնական ձեռնարկը բաղկացած է երեք բաժնից`
1. Հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության մեթոդաբանական հիմունքները
2. Հղի կանանց հոգեբանական բնութագիրը և նրանց հետ տարվող հոգեբանական աշխատանքները
3. Հոգեբանական խորհրդատվության գործնական դրսևորումները: Երկխոսության միջոցով ուսանողների կողմից ներկայացված դեպքերի վերլուծություն` հոգեբանական խորհրդատվության ձևաչափով:

Գիրքը շարադրված է մատչելի գիտական լեզվով և կառուցված է երկխոսության սկզբունքով:
Ռուբեն Պողոսյանի ուսումնական ձեռնարկը կարող եք ձեռք բերել`այցելելով «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն:

DSCN3083

20

Թողնել մեկնաբանություն