«Մարմնակողմնորոշիչ թերապիա» թրեյնինգի ավարտական հանդիպումը

Սեպտեմբերի 19-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹԵՐԱՊԻԱ» թրեյնինգի ավարտական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ:

 «ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹԵՐԱՊԻԱ» թրեյնինգի ընթացքում մասնակիցները ստացան գիտելիքներ ՄԿԹ հիմնական դրույթների, ախտորոշման մեթոդների, ռոլֆինգի, Ռայխի վեգետոթերապիայի,
Լոուենի բիոէներգետիկայի, Մ. Ֆելդենկրեյսի համակարգային մոտեցման, Ֆ. Ալեքսանդերի տեսության, Դ. Բոադելլայի բիոսինթեզի և այլնի մասին:

Մասնակիցները ձեռք բերեցին նաև հմտություններ աշխատելու .

  • Բազային հենակետերի հետ (ոտքեր, գոտկատեղ, պարանոց)
  • Գիտակցական վերահսկողության շրջանցման հետ
  • Մկանային պատյանների հետ
  • Շնչառության հետ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը շնորհավորում է բոլորին և ցանկանում մասնագիտական հաջողություն:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.