Կենտրոնը մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016»-ին

Մարտի 4-6-ը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մասնակցություն ունեցավ «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» 15-րդ միջազգային մասնագիտական առողջապահական ցուցահանդեսին: Երեք հագեցած օրերի ընթացքում կենտրոնի աշխատակիցները ցուցահանդեսի այցելուներին ներկայացրեցին կենտրոնի գործունեությունը, մատուցվող ծառայությունները, այդ թվում նաև՝ «Ռեակոր» ժամանակակից սարքավորման միջոցով իրականացվող BIO-FEEDBACK թերապիան, որը լինելով աշխարհում շատ հայտնի և բարձր արդյունավետություն ունեցող մեթոդ՝ Հայաստանում իրականացվում է միայն «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:
Կենտրոնը շնորհակալություն է հայտնում «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսի կազմակերպիչներին, ինչպես նաև ցուցահանդեսի այցելուներին՝ ցուցաբերած մեծ հետաքրքրության և ակտիվության համար:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.