Հերթական անգամ անցկացվեց «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողություն» թեմայով սեմինար-թրեյնինգը

Փետրվարի 25-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում հերթական անգամ անցկացվեց «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողություն» թեմայով սեմինար-թրեյնինգը:

Սեմինար-թրեյնինգի ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին միմյանց չհասկանալու հնարավոր պատճառները, «հասկանալ» և «աջակցել» հասկացությունների նշանակությունը, «Ես-հաղորդագրություն» հասկացության դերը միմյանց հասկանալու հարցում:
Հանդիպման ընթացքում անկացվեցին խմբային և զույգերով տարբեր վարժություններ` մասնակիցների կողմից կարծիքների, տպավորությունների և թրեյնինգավարի կողմից տվյալ վարժությունների նպատակների վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակմամբ:

Սեմինար-թրեյնինգը կենտրոնում անցկացվում է պարբերաբար:
Մասնակցության համար կարող եք զանգահարել 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով և գրանցվել:

DSCN3408   DSCN3413   IMG_0590   DSCN3415

IMG_0583   IMG_0585   IMG_0587   IMG_0589

IMG_0591   IMG_0594   IMG_0597    IMG_0601

20

Թողնել մեկնաբանություն