Տարաս Վավրիկ

(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է՝

  • հոգեբանական խորհրդատվություն և հոգեշտկողական աշխատանքներ: Խնդիրների շրջանակը՝ ֆոբիա, դիսթրես, հոգեբանական բարդույթներ, քրոնիկ հոգնածության սինդրոմ, դեպրեսիա, ոչ ադեկվատ ինքնագնահատական, հաղորդակցման դժվարություններ, ընտանեկան կոնֆլիկտներ, հոգեսեռական խնդիրներ;
  • անհատական և խմբային քոուչինգ: Խնդիրների շրջանակը՝ անձնային աճ, ինքնաիրականացում,ինքնագնահատականի խնդիրներ, միջանձնային հարաբերություններ, բիզնեսի զարգացում, կազմակերպությունում թիմի ձևավորում և կառավարում;
  • թրեյնինգների, դասընթացների անցկացում: Մշակել և վարում է իր հեղինակային թրեյնինգային ծրագրերը՝ «Կիրառական հոգեբանություն», «Ներազդման հոգեբանություն», «Սթրեսի կառավարում», «Տրանսի հոգեբանություն»:

Տարաս Վավրիկը հոգեբանական խորհրդատվություն է իրականացնում 2002 թ.-ից, 2006թ.-ից անցկացում է անձնային աճին ուղղված և ուսուցողական թրեյնինգներ, իսկ 2011թ-ից իրականացնում է նաև լայֆ/բիզնես քոուչիգ:

Հոգեբանական աշխատանքներ է իրականացնում ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն լեզուներով:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2011 թ. «Հաջողություն» ուսումնական կենտրոնի բիզնես լուծումների ակադեմիա, մասնագիտացումը՝ քոուչինգ (Ուկրաինա)
2006 թ. Դոնեցկի իրավաբանական ինստիտուտի թրեյնինգային կենտրոն,  մասնագիտացումը՝ թրեյներ: Հեղինակ է մի շարք թրեյնինգային ծրագրերի՝ «Հակասթրեսը՝ որպես հաջողության ճանապարհ», «Հաջողակ հաղորդակցվողը», «Մեդիտացիան՝ որպես ներքին ազատություն», «Իրավաբանի արդյունավետ շփման հոգեբանություն», «Ներդաշնակ զարգացմանն ուղղված քոուչինգ», «Գործնական հոգեբանություն», «Ներազդման հոգեբանություն»
2004 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել հոգեբանական գիտություների թեկնածուի գիտական աստիճան
1999- 2002 թթ. Ուկրաինայի ներքին գործերի ազգային ակադեմիա, ասպիրանտուրա
1995-1999 թթ. Ուկրաինայի ներքին գործերի ազգային ակադեմիա, մասնագիտացումը՝ իրավագիտություն

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2014 թ-ից առ այսօր «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ հոգեբան-խորհրդատու, քոուչ, թրեյներ, դասընթացավար
2014 թ. Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը կից Դիվանագիտական ակադեմիա՝ հրավիրված հոգեբան-թրեյներ
2013-2014թթ. “FLC Business Consulting Ltd.” միջազգային ընկերություն, հոգեբան-խորհրդատու, քոուչ, բիզնես-թրեյներ
2011-2014թթ. «Հաջողություն» ուսումնական կենտրոն, հոգեբան –խորհրդատու, քոուչ, թրեյներ, դասախոս: Հանդես է եկել իր հեղինակային դասընթացներով՝ «Գործնական հոգեբանություն», «Ներազդման հոգեբանություն»
2011-2013թթ. Ուկրաինայի ներքին գործերի ազգային ակադեմիայի Գործնական հոգեբանության ամբիոն, դոցենտ: Մասնագիտացումը՝ Գործնական հոգեբանություն, Սոցիալական հոգեբանություն, Կոնֆլիկտաբանություն, Անձնակազմի ընտրություն, Գործնական հոգեախտորոշում
2010-2014 թթ. Ուկրաինայի ռուսական ռազմական արվեստի ֆեդերացիա,  հոգեբան-խորհրդատու: Անցկացրել է հետևյալ թրենինգները՝«Ինքնատիրապետման արվեստ», «Հակասթեսային ծրագիր ձեռնամարտում» և այլն
2002-2013 թթ. Ներքին գործերի ազգային ակադեմիա, դասախոս
2000 – 2006 թթ. Անտոն Մակարենկոյի անվան Կիևի մանկավարժական քոլեջ, դասախոս
20