Students’ visit to the Center

Դեկտեմբերի 16-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում հյուրընկալվեցին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի «Սուրդոմանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն և հոգեբանություն» բաժինների 1-ին կուրսի ուսանողները: Վերջիններս ծանոթացան կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, տրամադրվող ծառայություններին, ինչպես նաև հոգեբանական կենտրոնի աշխատանքային առօրյային: Ուսանողներն առանձնակի հետաքրքրությամբ հետևեցին Կենսաբանական հետադարձ կապի սարքավորման աշխատանքին, որը հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորման հնարքներ սովորեցնող հատուկ մեխանիզմ է: Կենտրոնի հոգեբաններ Մարիա Թևոսյանը, Գայանե Գուսիկյանը, Ինգա Մուկուչյանը պատասխանեցին նաև հոգեբանական խորհրդատվությանն ու հոգեթերապիային առնչվող ուսանողների հարցերին:

1904186_860913887286393_5612940730018196778_n   10445590_860912647286517_8003634048394044230_n

10850190_860913180619797_4798976882010726665_n   10868125_860913687286413_4282908708686721642_n

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.