Question to psychologist

Address your question to our specialist and we will try to answer as soon as possible.

Please wait...
There is a problem! Please try later.
Your e-mail will be used for notifying you about the response and will not be published anywhere.
Publish the question and its answer?

Published answers

Բարև Ձեզ, հարգելի Աննա! Դուք իրավացի եք, իսկապես մասնագիտության ընտրության հարցի առջև կանգնում են բոլոր դեռահասները, ովքեր պատասխանատվությամբ են վերաբերվում այս հարցին: “Այգ” հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետները կարող են օգնել Ձեզ այս հարցում: Դուք կարող եք անցնել մասնագիտական կողմնորոշման համալիր ուսումնասիրություն, որտեղ կուսումնասիրվեն ձեր անձնային առանձնահատկությունները, ընդունակությունները, հետաքրքրությունները և դրանց համապատասխանությունը մասնագիտական ոլորտին: Ուսումնասիրությունից հետո Դուք կունենաք անհատական եզրակացություն, որտեղ նշված կլինի այն մասնագիտությունը կամ մասնագիտությունների ցանկը, որոնք առավել կհամապատասխանեն Ձեզ: Առավել մանրամասների համար կարող եք զանգահարել “Այգ” հոգեբանական ծառայությունների կենտրոն:
Մենք հասկանում ենք Ձեր վիշտը և այդ ցավալի իրողությունը Ձեր երեխայից թաքցնելու պատճառները: Սակայն, երեխան այդ տարիքում արդեն շատ բան է գիտակցում և շրջապատող մարդկանց տրամադրությունից, ստեղծված մթնոլորտից զգում է, որ հոր հետ ինչ-որ բան այն չէ: Ավելին, նա անգիտակցաբար գիտի հոր մահվան մասին: Հետևաբար, շատ հանդարտ ձևով պետք է երեխային ասել հոր մահվան մասին: Եթե երեխային ճշմարտությունը չասվի, նա անընդհատ կսպասի հորը, և իրեն լքված ու մեղավոր կզգա: Մթությունից վախը, որ վերջերս առաջացել է նրա մեջ, ըստ էության, մենակության և մահվան վախ է: Երեխայի ագրեսիան, եթե չափավոր է, կարող է պայմանավորված լինել նաև տարիքային առանձնահատկություններով և նորմալ դիտվել: Մինչ հոր մահվան լուրը հայտնելը, պետք է երեխային նախ ասել, որ մաման ու պապան իրեն շատ են սիրում և այդ սիրուց է նա ծնվել: Մահը երեխային կարելի է բացատրել երկու տարբերակով` առաջինը Աստվածաշնչյան տարբերակն է, որի համաձայն` կարելի է ասել, որ չնայած պապան այլևս մեզ հետ չէ, բայց նա երկնքում է և այնտեղից հետևում է իրեն, հպարտանում նրանով: Ճիշտ է նա տուն չի վերադառնա, բայց միշտ կուրախանա և կողջունի իր բոլոր լավ արարքները: Երկրորդ տարբերակը` երեխային ասել, որ բոլորը ժամանակի ընթացքում մեծանում են, հիվանդանում են, թուլանում և մահանում: Նրանք դադարում են շնչել, բայց մեր մեջ նրանք շարունակում են ապրել, գոյություն ունենալ, չէ որ մենք կարող ենք խոսել նրանց հետ, նրանց պատկերի հետ և միշտ հիշել նրանց: Եթե Դուք դժվարանում եք մահվան մասին խոսել Ձեր երեխայի հետ, մեր մասնագետները կարող են աշխատել երեխայի հետ և քաջալերել երեխային ապրել, զարգանալ և հասունանալ առանց հոր ներկայության: