ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով հոգեբանական աջակցությունը հասանելի դարձնել հասարակության տարբեր շերտերին, նպաստել մարդկանց հոգեկան առողջության ամրապնդմանն ու բարելավմանը, խթանել պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացումը Հայաստանում:

Կենտրոնը այս տարիների ընթացքում ձևավորել է հոգեբանական աշխատանքի մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող, ոլորտում առաջատար մասնագետների պրոֆեսիոնալ թիմ: Մեր մասնագետները առաջնորդվում են կենտրոնում հաստատված էթիկական կոդեքսով, որի կարևոր սկզբունքներից են.

  • Գաղտնապահությունը
  • Պատասխանատվությունը
  • Խտրականության բացառումը
  • Մասնագիտական կոմպետենտության ապահովումը

_MG_0107

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում 10 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվություն է ստացել շուրջ 3051 այցելու, իրականացվել է  16.675
այցելություն:

Կենտրոնը կազմակերպել է  13 միջազգային գիտաժողով և թեմատիկ քննարկումներ: Հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի մեկ ժողովածու` «Ինտեգրատիվ հոգեթերապիան այսօր» /Երևան, 2010 թ./:

Կենտրոնում կազմակերպված դասընթացներին և թրեյնինգներին մասնակցել է ավելի քան 970 մարդ, որոնցից 489-ը ստացել է համապատասխան վկայական:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում, Երևանի դպրոցներում և այլ կազմակերպություններում կենտրոնի մասնագետները կազմակերպել են հոգեբանական տարբեր թեմաներով 150-ից ավելի սեմինար պարապմունքներ:

ZN6A9770    _MG_0053   DSCN2663   11988539_1489021738084916_3117100536688880219_n

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում արտադրական, ուսումնական, նախադիպլոմային և գիտահետազոտական պրակտիկա են անցել ՀՀ  ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնի,     Ռուս-Հայկական(Սլավոնական) համալսարանի,       Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի,     Երևանի Հյուսիսային Համալսարանի,      Ռուս-Հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի  հոգեբանության ֆակուլտետների ավելի քան 500 ուսանողներ: Կենտրոնը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել նաև երկու տասնյակից ավել դպրոցների:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդիսանում է ՌուսՀայկական(Սլավոնական) համալսարանի պրակտիկ հոգեբանության բազային կենտրոնը:

 Իր գործունեության ողջ ընթացքում կենտրոնը հաջողությամբ համագործակցել և համագործակցում է պետական և ոչ պետական կառույցների, միջազգային, հասարակական կազմակերպությունների, առողջապահական և կրթական հաստատությունների, մասնագիտական կենտրոնների հետ:

Կենտրոնում աշխատանքն առավել համակողմանի, ամբողջական և արդյունավետ դարձնելու նպատակով, ըստ անհրաժեշտության, թիմային աշխատանքի մեջ ընդգրկվում են նաև 10408768_1374517462868678_8363877391727157958_nհարակից մասնագիտությունների ներկայացուցիչները (նյարդաբաններ, հոգեբույժներ, արատաբաններ, հատուկ մանկավարժներ և այլն): Փորձի փոխանակում է կազմակերպվում արտասահմանյան գործընկերների հետ, մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի մասնագետների հետ:

Կենտրոնի մասնագետները ակտիվ համագործակցում են նաև տարբեր լրատվամիջոցների հետ (հեռուստա/ռադիոընկերություններ, թերթեր, ամսագրեր, ինտերնետային պարբերականներ), հանդես են գալիս մամուլի ասուլիսներով, հրապարակումներով, մասնագիտական մեկնաբանություններով և հարցազրույցներով:

big_b0a9a7c2f (1)    DSCN0496    Anna-Stepanyan   11008480_1375369049450186_77935307759123999_n

«ԱՅԳ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

Անհատական

Զույգերի և ընտանեկան

Մանկական

Խմբային

Քոուչինգ

Skype-խորհրդատվություն

  • ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՈՒՏԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ

Աուտիկ երեխաների հետ հոգեշտկողական աշխատանքների իրականացում: Կիրառվում են ABA մեթոդի տեխնիկաներ, արտ-թերապիա, խաղաթերապիա: Զուգահեռաբար կատարվում է նաև խորհրդատվություն աուտիկ երեխաների ծնողների հետ:

Bio-feedback թերապիայի իրականացում. ժամանակակից սարքավորումների միջոցով կենսաբանական հետադարձ կապի մեխանիզմով  տարբեր հոգեմարմնական խանգարումների և հոգեբանական խնդիրների շտկում, ինչպես նաև նյարդավերականգնողական ակտիվ գործընթացի իրականացում մի շարք հիվանդություններից հետո:

Մասնագիտական աջակցություն անհատի ընդունակություններին, անձնային առանձնահատկություններին և հետաքրքրություններին առավել համապատասխան մասնագիտության ընտրության հարցում:

Բանավոր, գրավոր խոսքի խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների, ինչպես նաև նրանց հարազատների համար լոգոպեդական խորհրդատվություն:

  • ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱ

Անհատական և խմբային սուպերվիզիա հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար:

Մասնագիտական խորացված ուսուցում հոգեբան-մասնագետների համար, ինչպես նաև տեսագործնական դասընթացների կազմակերպում այլ մասնագիտության տեր մարդկանց համար:

Ուսուցողական, հոգեթերապևտիկ, անձնային աճին ուղղված թրեյնինգների կազմակերպում, գիտական, ինչպես նաև հանրամատչելի սեմինարների անցկացում:

Հոգեբանական տարբեր թեմաների շուրջ ազատ քննարկումների կազմակերպում հոգեբանությամբ հետաքրքրված բոլոր անձանց  համար:

Հոգեշտկողական և զարգացնող խմբային  աշխատանքներ  տարբեր տարիքային խմբերի  երեխաների հետ, ինչպես նաև արտ-թերապևտիկ ռելաքսացիոն հանդիպումների կազմակերպում չափահաս անձանց համար:

Երեխայի տարիքային և անձնային առանձնահատկություններին առավել համապատասխան դայակի ընտրություն և անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ուսուցում:

Ապագա մայրիկների համար անցկացվող հատուկ  հոգեբանական թրեյնինգների կազմակերպում և հոգեբանական նախապատրաստում ծննդաբերությանը:

  •  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պատերազմական գործողությունների, բնական աղետների, զանգվածային միջոցառումների, վթարների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած սուր հոգեբանական խնդիրներին արագ արձագանքում և օգնության տրամադրում:

Կադրերի հոգեբանական ընտրություն, սահմանված հաստիքների համար պրոֆեսիոգրաֆիայի կազմում, աշխատակիցների հոգեբանական համատեղելիության գնահատում, միջանձնային հարաբերությունների կարգավորում և արդյունավետ աշխատանքային մթնոլորտի ձևավորում, անձնակազմի հոգեբանական վերապատրաստում, մոտիվացիայի բարձրացում,  դասընթացների, թրեյնինգների կազմակերպում:

  •  ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
  • ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ԿԼՈՐ ՍԵՂԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 
«ԱՅԳ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԵՆ․

ՀՀ էկոնոմիկայի նախարար­ություն –  Աշխատակիցների մոտիվացիայի մակարդակի և աշխատանքի արդյունավետության գնահատում և կադրերի հոգեբանական ընտրություն:

ՀՀ պաշտպանության նախարարություն Զինվորական ծառայությանը նպաստող և/կամ խոչընդոտող հոգեբանական գործոնների բացահայտում և զինծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում:

ՀՀ պաշտպանության նախարարություն1.Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվող նորակոչիկների շրջանում ապագա սպային անհրաժեշտ անձնային  որակների և հոգեբանական առանձնահատկությունների հետազոտություն: Հետազոտության արդյունքների հիման վրա իրականացվել է թվով 75 դիմորդների հոգեբանական ընտրության կազմակերպում:  2.Հոգեբանական խորհրդատվության տրամադրում:

ՀՀ արդարադատության նախարարությունՔրեակատարողական ծառայողների վերապատրաստում (անվտանգության ապահովման, բժշկական սպասարկման և վերականգնողական բաժինների շուրջ 1800 ծառայողներ):

ՀՀ Դատախազության դպրոցՀՀ և ԼՂՀ դատախազների հոգեբանական վերապատրաստում, դատախազների թեկնածուների ուսուցում, հոգեբանական գնահատում,  ընտրություն:

«Վորլդ վիժն Հայաստան» ԲՀԿԲՀԿ-ի աշխատակազմին  էքստրեմալ (կամ ծայրահեղ լարված) իրավիճակներում հոգեբանական աջակցության տրամադրում

«Վորլդ վիժն Հայաստան» ԲՀԿՄասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպում Թալինի ՏԶԾ-ի 10 համայնքների դպրոցների 250 աշակերտների համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԳործազուրկների մասնագիտական ուսուցման ծառայությունների մատուցում՝ դայակ-դաստիարակ մասնագիտությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունՁեռք բերված մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման ապահովում:

ՍՕՍ-Մանկական գյուղեր ՀԲՀՍՕՍ-Մանկական գյուղ Իջևանի  սաների հետ   հոգեթերապևտիկ հանդիպումների կազմակերպում և հոգեբանական խորհրդատվության իրականացում:

ԵՊՀ առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցՀոգեբանության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի կազմակերպում դպրոցում:

Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոն Մասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպում:

Հայ Միասնության Խաչ” ԲՄՀԿ“Հանուն ամուր ընտանիքի” ծրագրի շրջանակներում են դասընթացների անցկացում հետևյալ թեմաներով՝ երեխայի վարքի անհատական տարիքային առանձնահատկությունները,երեխայի ադապտացիոն խնդիրների լուծումը, սեռական դաստիարակություն, հոր դերը երեխայի դաստիարակության գործում: