Պարային թերապիայի առանձնահատկությունները

Պարային թերապիան անտեսանելին օգնում է դարձնել տեսանելի, անհայտը՝ հայտնի: Մեր մարմիններն արտացոլում են մեր փոխհարաբերությունները կյանքի հետ: Շարժումը կարող է այցելուին բերել իր պատմության մեջ կիսատ, անավարտ մնացած ցանկացած իրավիճակի հետ դեմառդեմ հանդիպման: Պար-թերապիան ընդհանրացնում է այն բոլոր քայլերը, որոնք մենք զգում ենք ներքուստ և օգնում դրանք կիրառել իրական կյանքում:

Պարային թերապևտները, ստեղծագործական արվեստի մյուս թերապիաների պես, մեծ ուշադրություն են դարձնում ստեղծագործականությանը, անգիտակցականի հետ անմիջական «հանդիպմանը», անգիտակցականից ինֆորմացիայի վերհանմանը: Պարային թերապևտները նկարում են տարածության մեջ և աշխատում են երաժշտության հետ՝  մարմնի ներքին ռիթմի օգնությամբ:

Պարային թերապիայում նախևառաջ հետաքրքրում է  այն, թե ինչպես է շարժումը «զգացվում», այլ ոչ թե այն ինչպիսի տեսք ունի: Այցելուների մեծ մասը ամաչկոտ են, բարդութավորվում են, և պարը ասոցացնում են կատարողական արվեստի, թատրոնի հետ՝ ասելով, որ իրենք պարել չեն կարողանում:

Անհատական աշխատանքի դեպքում պարային թերապիայի սկզբում կենտրոնանում են մարմնի շարժման ուսումնասիրման վրա, սովորություն դարձած ռեակցիայի փոխարեն նպաստում են  նոր հնարավորությունների բացահայտմանը: Նմանատիպ հետազոտությունը հաճախ բացահայտում է չարտահայտած հույզեր, որոնք մնացել են մարմնում: Այցելուն ի վիճակի է սահմանել ներքին երկխոսություն և շրջապատի հետ հաստատել բավականություն առաջացնող շփում նախկինի փոխարեն: Պարային թերապևտը մեծ ուշադրություն է դարձնում ժեստերի և տեմպի հուզական դրսևորումներին՝ ընդգծելով միանման ապրումները

Շատ դեպքերում պարային թերապիայի հաճախում են այն մարդիկ, ովքեր չեն զգում իրենց մարմինը: Մարմնի հետ կապը սկսում է կորել այն դեպքում, երբ մարդն անընդհատ փնտրում է իր ծնողների սերն ու հավանությունը, երբ նա փորձում է ամեն գնով խուսափել կամ փախչում է պատժից, երբ չի կարողանում սովորել ճիշտ գոյատևել իր շրջապատում, իր «աշխարհում»: Նման դեպքում պարային թերապիայի հիմնական խնդիրն է դառնում այդ զգացողությունները վերականգնելն ու կրկին գիտակցել տալը: Այցելուներին առաջարկվում է ապրել այնպիսի նոր իրավիճակներ, որոնցից նախկինում խուսափում էին:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.