Դասախոսություններ «Հանուն ամուր ընտանիքի» ծրագրի շրջանակներում

 Մարտի 5-13-ը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբաններ Արշակ Գասպարյանը, Մարիա Թևոսյանը, Ինգա Մուկուչյանը և Անուշ Նիկոլյանը, «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հրավերով, դասախոսություններ անցկացրեցին ՀՄԽ-ի կողմից իրականացվող «Հանուն ամուր ընտանիքի» ծրագրի շրջանակներում:

Դասախոսությունների թեմաներն էին՝ երեխայի հոգեբանական զարգացման տարիքային չափանիշները, երեխայի վարքի անհատական-տարիքային առանձնահատկությունները, ծնողների դիրքորոշումների ազդեցությունը երեխայի զարգացման հարցում, երեխայի ադապտացիոն խնդիրների լուծումը, հոր դերը երեխայի դաստիարակության գործում, սեռական դաստիարակությունը, ծնող – երեխա երկխոսությունը, սթրեսի կառավարումը, վնասակար սովորույթները:

Ք. Էջմիածնում ընթացող դասախոսությունների ունկնդիրներն էին «Հայ Միասնության Խաչ» ՀԿ-ի կողմից ստեղծված «Ընտանիքների աջակցության խորհրդի» անդամները՝ ՀՄԽ-ի աշխատակիցներ, մանկավարժներ, ՀՄԽ-ում գործող արվեստաց դպրոցի աշակերտների ծնողներ և հոգեբաներ, ովքեր հանդիպումների ընթացքում ստացած իրենց գիտելիքները հետագայում փոխանցելու են «Հանուն ամուր ընտանիքի» ծրագրի շահառուներին: