Կենտրոնում արձակուրդ է

Օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում արձակուրդ է:

Ռ․ Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 21-ին

Հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, <<ԱՅԳ>> հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին, նույն վայրից։

Մահացել է կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանը

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում հանրապետության լավագույն հոգեբաններից մեկի, բարձր արժեքների տեր, հրաշալի մասնագետի և ՄԵԾ ՄԱՐԴՈՒ՝ մեր բարի, իմաստուն, միշտ ջերմ ու կարեկից Ռուբեն Պողոսյանի մահվան կապակցությամբ․․․

Հունիսի 1

Հունիսի 1-ի կապակցությամբ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հայտարարում է միջոցառումների շարք՝ նվիրված երեխաներին և նրանց ծնողներին հուզող հարցերի քննարկմանն ու պարզաբանմանը:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մայիսի 13-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ» դասընթացի 1-ին մոդուլի ավարտական հանդիպումը:

Վկայականների հանձնում

Մարտի 30-ին տեղի ունեցավ «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի ավարտական հանդիպումը, որի ժամանակ բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ։

Վկայականների հանձնում

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ թրեյնինգի վերջին, ավարտական հանդիպումը։

Սեմինար-պարապմունք թիվ 89 դպրոցում

Ապրիլի 5-ին «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի մասնակիցները, Մարիա Թևոսյանի գլխավորությամբ, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում անցկացրեցին ինտերակտիվ պարապմունք 6-րդ դասարանի աշակերտների հետ՝ ՛՛Ինքնավստահ և ագրեսիվ վարք՛՛ թեմայով, ինչպես նաև հանդիպում ունեցան ծնողների և մանկավարժների հետ։