staff psychology

Կադրերի հոգեբանական ընտրություն

«Աչքը կուշտ»-ը մարդու  ունեցվածքի չափը չէ,  կարգավիճակ կամ պաշտոնի աստիճան չէ. դա հոգեվիճակ է, հոգեբանություն, ավելին՝ դա մարդու հոգեբանական տեսակ է:

Մենք սխրանքներ գործեցինք և հաղթեցինք պատերազմում, բայց չկարողացանք ձևավորել հերոսի կերպար, հաղթողի հոգեբանություն, մոռացության մատնեցինք մեր ազատամարտիկներին, քանզի մեր միաբանությունն «այստեղ և հիմա է», միանվագ է: Արդյունքում՝ հոգեբանական բազում տրավմաներ, խեղաթյուրված ճակատագրեր, դժգոհություններ և պաշտպանունակության անկում:

Մենք անկախացանք, ստեղծեցինք անկախ պետություն, բայց չկարողացանք ձևավորել անկախության գիտակցում, անկախ, ազատ քաղաքացու հոգեբանություն. արդյունքում՝ բազում դժգոհություններ, աշխատունակության անկում, ստեղծագործական նախաձեռնությունների բացակայություն, պետության հանդեպ թերահավատություն և արտագաղթ:

Մեր պետության մեջ մարդկանց մի հատված կարողացավ հսկայական  ունեցվածք կուտակել,  հարստանալ, կոչումներ նվաճել(օլիգարխ, մագնատ…), բայց այդ մարդկանց մոտ չձևավորվեց հարուստի հոգեբանություն, աչքը այդպես էլ չկշտացավ: Հարուստն իր էությամբ չունևորին օգնելու, պետությանն օգնելու հոգեբանություն ունի, ոչ թե նրանցից գողանալու մոլուցք: Արդյունքում՝ հասարակության խիստ բևեռացում և նվաստացուցիչ վիճակ:

Մարդիկ պաշտոններ ստացան պետության կառավարման օրենսդիր և գործադիր մարմիններում, դարձան պետության փաստացի տերերը, բայց նրանց մոտ չձևավորվեց պետական մտածողություն, պատասխանատվության գիտակցում՝ տիրոջ հոգեբանություն: Արդյունքում՝ պետության տիրոջ, պետական պաշտոնյայի կերպարի աղավաղում և նրանց նկատմամբ անվստահության մթնոլորտի ձևավորում:

Այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ ի սկզբանե ուշադրություն չդարձվեց կադրերի հոգեբանական ընտրությանը,  կադրերի ընտրության հարցին գիտական մոտեցում չցուցաբերվեց, պատասխանատու պաշտոններում  նշանակվեցին մարդիկ, ովքեր չունեին  համապատասխան անձնային առանձնահատկություններ և հոգեբանական որակներ:

Քանի որ պետության կայացման կարևորագույն գործոններից են անհատի հոգեկան առողջությունն ու հասարակական պատասխանատու հոգեբանության ձևավորումը, «ԱՅԳ»  հոգեբանական ծառայությունների կենտրոնն իր ծառայություններն է առաջարկում բոլոր այն հարցերում, որտեղ կա հոգեբանական աջակցության անհրաժեշտություն:

«ԱՅԳ»  հոգեբանական ծառայությունների կենտրոն

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.